Իմ կարծիքով, պատերազմի հրահրումը բարդ և բազմաշերտ գործընթաց է, որը պայմանավորված է մի շարք գործոնների համադրությամբ, ոչ թե մեկ անձի իշխանության վերարտադրման կամ չվերարտադրման փաստով։
Պատերազմի համար անհրաժեշտ է մի շարք գործոնների համադրություն, ինչպիսիք են տարածաշրջանային դինամիկան, Ռուսաստանի ազդեցության նվազումը, Թուրքիայի դերի ամրապնդումը, ինչպես նաև Հայաստանում իշխանության կողմից իրենց ինքնապաշտպանությունը։
ԱՄՆ/Իսրայել–Իրան պատերազմի հնարավորությունը, որը կարող է ազդել նաև Հայաստանի վրա, ավելի շատ կախված է Ադրբեջանի քաղաքականության և «ախորժակի» հետ, քան Հայաստանի ներքին քաղաքական դրության հետ։
Պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է ուժեղ բանակ, հավասարակշռված դիվանագիտություն և կանխատեսելի քաղաքականություն։ Իշխանության չվերարտադրվելը, այս առումով, կարող է նույնիսկ ավելի նպաստավոր լինել, քան իշխանության կայունությունը։
Պատերազմը հրահրելուց առաջ անհրաժեշտ են տասնյակ գործոնների առկայություն, մի շարք նախապայմաններ, նախապատրաստական աշխատանքներ, ակտիվ դիվանագիտական գործունեություն և բարենպաստ միջազգային իրավիճակ։ Փաշինյանի չվերարտադրվելը այդ գործոններից որևէ մեկի վրա ինքնին ազդեցություն չի ունենալու։ Հետևաբար, նման ձևակերպումը լոկ մանիպուլյացիա է։