Իրավիճակը պահանջում է ակտիվություն, ոչ թե հետևանքի արձանագրում

Այսօրվա իրադարձությունները, որոնք ազդում են յուրաքանչյուրիս կյանքի վրա, պահանջում են ոչ թե հետևանքի արձանագրում, այլ ակտիվ մասնակցություն։ Իրավիճակը, որը ստեղծվել է, ցույց է տալիս, որ իշխանական կառույցը, թեև արդեն պարտված է հանրային վստահության տեսանկյունից, դեռևս չի կորցրել իր իշխանությունը՝ պարզապես այն պատճառով, որ փոփոխությունների ուժերը դեռ բավարար հզորություն չեն ունեցել։

Այս դինամիկան հստակորեն արտահայտվում է հանրության կառուցվածքում։ Կան մշտապես դիտորդների շերտեր, որոնք «ով հաղթի՝ նրա կողմը» անցնողներն են, կան նաև «քաղաքականությամբ չզբաղվողները» և չկողմնորոշվածները։ Փոփոխությունների համար տենչողները, թեև առկա են, բայց դեռևս չեն կարող հավասարակշռել նրանց, ովքեր պրոցեսներին չեն մասնակցում, «շառից փորձանքից հեռու» մնում են կամ իրենց մասնակցության կարևորությունը չեն տեսնում։

Այս հանգամանքը, որը կարելի է համարել ինչպես ազգային հատկանիշ, այնպես էլ ընդդիմադիր ուժերի մենեջմենթի թերություն, պահանջում է նոր մոտեցում։ Ընդդիմադիր ուժերը պետք է իրենց ուժերը կենտրոնացնեն ընտրողի հետ անկեղծ և դինամիկ աշխատանքի վրա։ Նրանք պետք է հասկանալ, որ հանրության ակտիվ մասնակցությունը, այլ ոչ թե պարզապես քվեաձայնի տրամադրումը, է այն գործիքը, որը կարող է փոխել իրավիճակը։

Իսկ հանրային շերտերը, անկախ իրենց քաղաքական նախասիրություններից, պետք է իրենց հերթին աշխատեն իրենց մտերիմ շրջանակների հետ։ Պետք է բացատրել, որ սա իրադարձությունների վրա իրենց ազդեցություն ունենալու վերջին և ամենակարևոր հնարավորությունն է։

Այս հաղորդագրությունը մենք ասում էինք 2020 թվականին՝ մինչև պատերազմը, զգուշացնում էինք 2021 թվականի ընտրություններին ընդառաջ և ահազանգում էինք 2022 թվականի աշնանը, երբ Նիկոլ Փաշինյանը միանձնյա ստորագրեց Արցախի ճանաչումը Ադրբեջանի կողմից։ Ցավոք, մեր հասարակությունը սովորել է իրադարձությունները պոստ-ֆակտում արձանագրելու, այլ ոչ թե դրանցից առաջ կանխարգելելու։

Այսպիսով, հանրային բոլոր շրջանակների հետ ակտիվ աշխատանքի ամենապատասխանատու փուլը պետք է համարել բացված։ Մեր բոլորի խնդիրն է ներգրավել բավարար քանակի ակտիվ քաղաքացիներ, որոնք կդառնան փոփոխության հզոր շարժիչ ուժը։