Հայաստանի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը դիվանագիտական օրակարգից հանելու որոշումը, իմ կարծիքով, զրկում է մեր երկրին կարևոր քաղաքական և դիվանագիտական գործիքից։
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը մեզ հնարավորություն էր տալիս տարբեր հարթակներում ունենալ մեզ համար շահեկան դիրքեր՝ ընդդեմ Թուրքիայի։ Սա, եթե խոսենք դիվանագիտության տերմինալոգիայով, մեր հարձակվողական դիվանագիտության գործիքն էր։ Այսօրվա իշխանությունը վերացրեց այդ գործիքը, որով հնարավոր էր Թուրքիայի նկատմամբ տարատեսակ հարթակներում ստանալ որոշակի առավելություններ։ Այսօր փաստացի այդ գործիքը հանվում է շրջանառությունից»,– նկատում եմ։
Անկախ Հայաստանի իշխանությունները և սփյուռքը տասնամյակներ շարունակ միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնել են Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացրած Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։ Տասնյակ երկրներ, խորհրդարաններ և միջազգային կազմակերպություններ անցած 30 տարիների ընթացքում ճանաչել ու դատապարտել են մարդկության դեմ ուղղված այդ հանցագործության փաստը։
Զուգահեռ նորանկախ Հայաստանի բոլոր իշխանությունները փորձել են առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։