Հայաստան, մասնակցե՛ք ընտրություններին․ Սփյուռքի Զորաշարժի Խորհրդաժողովի հայտարարությունը

Հայաստանից, Արցախից և սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 մտավորական, քաղաքական, հանրային և համայնքային գործիչների մասնակցությամբ կայացած խորհրդաժողովի ընթացքում ընդունվել է հայտարարություն, որը կոչ է անում բոլոր հայերին, անկախ նրանց գտնվելու վայրից, մասնակցելու գալիք խորհրդարանական ընտրություններին։

Մեր խորհրդաժողովի մասնակիցները համաձայն են, որ «ՀՀ գործող իշխանությունների ապազգային ուղեգիծը փոխելն ու պետության զարգացման ազգային-պետական ուղեգիծ հաստատելն օրակարգային են»։ Մենք հստակորեն մերժում ենք ներկայիս իշխանությունների կողմից որդեգրվող պառակտիչ և վանողական մոտեցումները, որոնք վնասում են մեր պետությանը և ազգին։

Խորհրդաժողովի ընթացքում առանձնացվել են մի քանի հիմնական առաջնահերթություններ, որոնք պետք է դառնան մեր ընդհանուր ազգային նպատակները։ Դրանցից են Հայաստանի պետականության հզորացումը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և հատուցումը, Արցախյան հիմնահարցի պաշտպանությունը, ինչպես նաև ազգային ինքնության և Հայոց եկեղեցու պահպանման հարցերը։

Խորհրդաժողովի բացմանը տեսաուղերձ են հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, ինչպես նաև Արցախի հանրապետության խորհրդարանի նախագահ, նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։

Այսօր, երբ հայկական պետականությունը բախվում է անվտանգային լուրջ սպառնալիքների և ազգային ինքնության հիմնասյուները թիրախավորվում են, հրամայական է ազգային օրակարգերի շուրջ համահայկական զորաշարժը։ Մենք, սփյուռքի ներկայացուցիչները, պետք է ակտիվորեն մասնակցենք մեր հայրենիքի ճակատագրի ձևավորմանը։

Սփյուռքի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը Հայաստանի պետականության հզորացումն է։ Մենք նպատակ ենք սահմանել վերականգնել և որակական նոր մակարդակի բարձրացնել ինստիտուցիոնալ կապերը սփյուռքի հետ՝ ապահովելով սփյուռքի մասագիտական մարդուժի առավելագույն մասնակցությունը պետական նախագծերում։

Մենք խորը հիասթափություն ենք արտահայտում ներկայիս իշխանությունների կողմից սփյուռքն անտեսելու, պառակտելու և հայրենիքին նրա զորակցությունն արհամարհելու վնասակար քաղաքականության նկատմամբ։ Դատապարտվում է նաև ՀՀ իշխանությունների կողմից կազմակերպված սանձազերծված պայքարը Հայ առաքելական եկեղեցու դեմ։

Մենք մտահոգված ենք նաև ՀՀ իշխանությունների կրավորական կեցվածքով՝ Միջին Արևելքում ծանր պայմաններում գտնվող հայկական գաղութների հանդեպ։ Մեր նպատակն է ապահովել, որ հայրենիքը լինի մեր եղբայրների և քույրերի կողքին, երբ նրանք ամենաշատն անհրաժեշտ ունեն մեր աջակցությանը։